Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ Ռուսաստանի նախագահի

Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը կարծում է, որ ուկրաինական հակամարտության հարցում հիմնական մեղավորը Եվրոպան է, քանի որ օժանդակել է իշխանության զավթմանը: Ինչպես փոխանցում է РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին Պուտինն ասել է «Վալդայ» բանավեճի ակումբում տեղի ունեցած ելույթի ընթացքում: «Դուք ասում եք, որ եվրոպացիների կարծիքով՝ գնդակը մեր դաշտում է: Իսկ մենք կարծում ենք, որ գնդակը հենց եվրոպացիների դաշտում է, քանի որ իրենց ոչ-կառուցողական կեցվածքի պատճառով իրադրությունը հասավ պետական հեղաշրջման»,- ասել է Պուտինը:

Նա նաեւ նշել է, որ հիմնական խնդիրը ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կնքման հետ է եղել կապված, որից հետո էլ սկսվել են անկարգությունները, որոնք արդեն օժանդակվել են ԱՄՆ կողմից: Պուտինը նաեւ մեղադրել է Եվրոպային ուկրաինական ահաբեկչության օժանդակության մեջ:

Մեկնաբանություն
X