Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախկին պետին

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Կիևում զինված անձինք առևանգել են իր թիկնազորի նախկին պետ Գեորգի Ռուբաշվիլիին:

«Փողոցում 8 զինված անձինք Գեորգի Ռուբաշվիլիին բռնել են, երբ նա սրճարանից դուրս է եկել ծանոթուհու հետ: Գեորգի Ռուբաշվիլիին ապրում է Կիևում, զենք չի կրում, նա ինձ օգնում էր տնտեսության մեջ, իսկ այժմ զբաղված է սեփական գործով: Առևանգումը տեղի է ունեցել ժամեր առաջ: Ոստիկանությունը ասում է, թե իրենց մոտ չէ: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը լռում է»,- գրել է Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:

Սահակաշվիլին նաև եզրակացրել է, որ սա նույն օպերայից է, երբ ասում էր, որ իրեն շրջապատում են «զինված ահաբեկիչները»:

Ասենք նաև, որ Գեորգի Ռուբաշվիլին Սահակաշվիլիի թիկնազորի պետն է եղել Վրաստանում:

Մեկնաբանություն
X