Ո՞վ կդառնա դատավոր

Վարչական դատարանում Արման Թովմասյանի Վերաքննիչ տեղափոխվելուց հետո թափուր տեղ է առաջացել։ Մեր տեղեկություններով՝ հնարավոր է այդ տեղը համալրի փաստաբան Ռուզաննա Ազրոյանը։ Նա աշխատել է թե մասնավոր, թե պետական սեկտորում՝ որպես գործավար, մեթոդիստ, առաջին կարգերի մասնագետ, իրավախորհրդատու, փորձագետ եւ այլն։

Նշենք, որ Վերաքննիչ վարչական դատարանից թոշակի էր գնացել Գալուստ Ղարիբյանը, նրա փոխարեն վարչական դատարանից տեղափոխվել էր Արման Թովմասյանը։

Մեկնաբանություն
X