«Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Հադերսֆիլդին» և պարտվեց 2:1 հաշվով: Նշենք, որ առաջին խաղակեսից հետ հաշիվն արդեն 2:0 էր, հօգուտ տանտերերի: Գոլի հեղինակ էին դարձել Աարոն Մույը և Լորան Դեպուատրը:

Մանկունյանցիներին միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Իր հերթական գոլը խփեց Մարկուս Ռեշֆորդը:

Հյուրերի կազմում երկրորդ խաղակեսի սկզբնամասում խաղադաշտ դուրս եկավ նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Նրա ջանքերը, սակայն, չփրկեցին «կարմիր սատանաներին» ընթացիկ առաջնության առաջին պարտությունից:

Մեկնաբանություն
X