Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հիշել Չաուշեսկուի պատմությունը

Ուկրաինայի Գերագույն ռադայի հարևանությամբ ընթացող բողոքի ակցիայի մասնակիցները խորհուրդ են գումարել (վեչե), որին մասնակցում է մի քանի հարյուր մարդ: Նրանք նախագահ Պյոտր Պորոշենկոյին նոր պահանջներ են ներկայացրե, հաղորդում է РИА Новости-ն:

«Հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պարոն նախագահ, Դուք պետք է խորհրդարանի քննարկմանը ներկայացնեք իմփիչմենտի մասին օրենքը: Դա չի վերաբերվում անձամբ ձեր անձին, այլ արվում է Ուկրաինայի ժողովրդի համար»,- վեչեում հայտարարել է «Դոնբաս» գումարտակի մարտիկներից մեկը՝ Կատանա մականունով:

Բացի այդ ցուցարարները պահանջում են, որ նախագահը խորհրդարան ներկայացնի նաև հակակոռուպցիոն դատարանի մասին օրենքը:

«Եթե մեր պահանջները չբավարարվեն, մենք ցույց կտանք, թե ով ենք մենք և ինչի ենք ընդունակ: Մեզ մի ստիպեք, Պյոտր Ալեքսեևիչ: Հիշեք Ռումինիայում Չաուշեսկուի պատմությունը»,- հայտարարել է Կատանան:

Նշենք, թր նախօրեին Կիևում ընթացող բողոքի ցույցերի պատասխանատվությունն ստանձնել են Դոնբասում ռազմական գործողությունների մասնակիցները:

Մեկնաբանություն
X