«Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը

«Թալիբան» ծայրահեղական շարժումն ստանձնել է Քաբուլի ռազմական ակադեմիայի մոտ իրականացված պայթյունի պատասխանատվությունը, որի արդյունքում զոհվել է ակադեմիայի 15 ունկնդիր, ևս 4-ը վիրավորվել, տեղեկացնում է 1TV News-ը:

Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ, Կաբուլի Մարշալ Ֆախիմի ռազմական ակադեմիայի մոտ, երբ ունկնդիրներին տեղփոխող միկրոավտոբուսը մոտեցել է հաստատությանը: Դա տեղի է ունեցել այսօր Քաբուլի հրթիռակոծումից մի քանի ժամ անց:

Մեկնաբանություն
X