Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակցի անհետացման մասին

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ անհետացել և կապի դուրս չեն գալիս իր կողմնակիցներ՝ Միխաիլ Աբզիանիձեն և Դավիդ մակիշվիլին:

Շաբաթ, ավելի վաղ, Սահակաշվիլին հայտարարել էր իր թիկնաորի նախկին պետ Գեորգի Ռուբաշվիլիի անհետացման մասին, որին 8 զինված անձինք տարել են անհայտ ուղղությամբ:

«Այժմ էլ հայտնի է դարձել, որ տնից դուրս է եկել և անհետացել իմ նախկին վարորդը՝ Միխաիլ Աբզիանիձեն: Տանը նրան սպասում են ուկրաինուհի կինը և դուստրը: Հնարավոր չէ կապ հաստատել նաև իմ ընկերոջ՝ վրացական բանակի գնդապետ, Ուկրաինայի արևելքի պատերազմի ակտիվ մասնակից Դավիդ Մակիշվիլին: Ոստիկանությունը և անվտանգության ծառաությունը ասում են, ոչինչ չգիտեն ինձ հետ կապ ունեցող երեք անհետացած վրացիների մասին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սահակաշվիլին:

Մեկնաբանություն
X