Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը իրականացրել են Թուրքիայի սահմանին պատրաստված գրոհայինները. փորձագետ

Եգիպտոսը բախվեց իր մասշտաբով և բնույթով աննախադեպ ահաբեկչական հարձակման հետ, որը կատարեցին արտասահմանում պատրաստություն անցած գրոհայինները, РИА Новости-ի հետ զրույցում ասել է զինված ծայրահեղական խմբավորումների գծով փորձագետ Ահմեդ Աթան:

«համաձայն միանգամից մի քանի աղբյուրներից ստացված տեղեկությունների, ոստիկանության հետ ընդհարումներին կարող էին մասնակցել արտասահմանում՝ մասնավորապես Թուրք-սիրիական սահմանին պատրաստություն անցած գրոհայինները»,- ասել է Աթան:

Նրա խոսքով՝ եգիպտացի իրավապահների վրա կատարված ահաբեկչական հարձակումը բոլոր առումներով՝ թե մարտավարական, թե կիրառված զենքի, տարբերվել է այն գործողություններից, որոնք, սովորաբար կիրառում են ահաբեկիչները:

«Դա պարտիզանական պաըերազմ չէր, երբ գրոհայինները հարձակվում են և շատ արագ փորձում թաքնվել: Դա մարտական գործողություն էր: Գրոհայինները զինված էին ոչ միայն հակատանկային նռնակներով, այլև նռնականետներով»,- հավելել է Ահմեդ Աթան:

Նախօրեին Եգիպտոսի ՆԳՆ-ն հաստատել էր, որ Կահիրեի մերձակա ալ Վահաթ անապատային շրջանում գրոհայինների հարձակման արդյունքում զոհվել է ոստիկանության 16 աշխատակից, ևս 13-ը՝ վիրավորվել:

Մեկնաբանություն
X