Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մարդ է մասնակցել

Մոտ 450 հազար մարդ է մասնակցել Բարսելոնայում տեղի ունեցած բողոքի քայլերթին, տեղեկացնում է քաղաքի ոստիկանության թվիթերյան էջը:

Ցուցարարները պահանջել են ազատ արձակել Ժորդի սանչեսին և Ժորդի Կուիշարային՝ կատալոնական ազգայնական ուժերի ղեկավարներին:

Ցույցին մասնակցել են Կատալոնիայի կառավարության ղեկավարը, կառավարության այլ անդամներ, ինչպես նաև բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն, որ ավելի վաղ Մադրիդի որոշումները չընդունող բոլոր մարդկանց կոչ էր արել դուրս գալ փողոց և պաշտպանել կատալոնական ինքնավարությունը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի կառավարությունն այսօր որոշում էր ընդունել գործադրել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որով սահմանափակվում են Կատալոնիայի ինքնավարության իրավունքները: Որոշում է կայացվել նաև ցրել Կատալոնիայի կառավարությունը և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել:

Մեկնաբանություն
X