Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հարսանիք անել (պատմում է ինքը)

Այսօր մեծ բարերարի մարմինը խաղաղվեց հոր ու մոր կողքին՝ Մոսկվայի հայկական գերեզմանոցում։ Իր կամքն էր։

Արցախից այս փոքրիկ ֆեյսբուքյան գրառումն եմ ընդամենը ներկայացնում, որն անհնար է առանց հուզմունքի կարդալ։ Բարերարի հոգին սավառնում է արցախյան երկնքում։ Բոլորի շուրթերին նրա անունն է, որովհետև․․․ գործը չի մեռնում․

Ruslan Sargsyan

Վանք գյուղում էի: Գիշեր էր: Հյուրանոցի պատշգամբում նստած էի, հանկարծ գիշերային լռության մեջ խոսակցության ձայներ լսեցի: Երկու տղամարդ էին խոսողները: Մեկի ձայնը ջահելի էր , ասում է.
- Հեր ջան, դե բանակից վերադարձել եմ, պսակվել եմ ուզում:
Հայրը , թե.
- Տղա ջան, մի կով ու մի հորթ է ունեցածս, համբերիր էդ հորթը կով դառնա, որ էդ կովը ծախեմ, փող ունենանք, գոնե մատանի առնեմ։
Լսեցի, աչքերս լցվեցին, շատ հուզվեցի, հենց այդ պահին գլխումս ծագեց հայկական մեծ հարսանիք կազմակերպելու գաղափարը...
Ես մի բան գիտեմ, որ ամենամեծ զենքը քանակն է, մենք ուրիշ ճար չունենք, պիտի շատանանք...
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀԳ Հիշեցնենք, որ «Մեծ հարսանիք» ծրագրի շրջանակներում Արցախում կազմավորվել է 674 ընտանիք, և համարյա 6 տարվա ընթացքում գրանցվել է շուրջ 1200 ծնունդ։

Մեկնաբանություն
X