Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ամփոփել է «Մաքուր Հայաստան» ծրագրի երրորդ համապետական շաբաթօրյակի նախնական արդյունքները:

Նախնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 21-ի համապետական երրորդ շաբաթօրյակի աշխատանքներին ՀՀ մարզերի համայնքներում ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 138000 քաղաքացի, փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը : Համայնքների սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով շաբաթօրյակին մասնակցել են պետական և մասնավոր կառույցների, հանրակրթական ուսումնական,առողջապահական և այլ հաստատությունների շուրջ 2678 կոլեկտիվներ։ Շաբաթօրյակին ներգրավվել է շուրջ 1690 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ինքնաթափ մեքենաներ, ամբարձիչ մեքենաներ և էքսկավատորներ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Մեկնաբանություն
X