Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը, կա տուժած

Հոկտեմբերի 22-ին, ժամը 07:09-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 52 SL 095 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Ա. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60մ գլորվել ձորը:

Փրկարարները ձորից դուրս են բերել Ա. Ա.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանություն
X