Բազուկի բուժիչ հատկությունների մասին

Բազուկն այն եզակի բանջարեղեններից է, որն իր օգտակարությունը չի կորցնում անգամ եփելուց հետո։

Բազուկի պարբերական օգտագործումը նվազեցնում է ռադիկալներն ու հանում տոքսիներն օրգանիզմից։ Բազուկն օգնում է լյարդի աշխատանքին, նպաստում սպիտակուցների յուրացմանն օրգանիզմում, այն հարուստ է C վիտամինով, որն ամրացնում է իմունիտետը։

Բազուկի կազմի մեջ է մտնում օրգանիզմի համար ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ երկաթը, որի պակասն արյան մեջ բերում է անեմիայի։

Կարմիր բազուկը պարունակում է եզակի նյութ՝ բեթաին, որն օրգանիզմի նյութափոխանակությունը լավացնող հատկություն ունի։ Բազուկի մեջ պարունակվող կալիումը և կալցիումը բարերար են ազդում սրտի աշխատանքի վրա։

Մեկնաբանություն
X