Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղղված Գարեգին Բ-ին (տեսանյութ)

>

Հոկտեմբերի 17-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը 5-օրյա այցով մեկնել է Բեռլին՝ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ մասնակցելու Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումներին:

Երեկ, երբ Գարեգին Բ-ն պետք է այցելեր Բեռլինի եկեղեցի, այնտեղի բնակիչ, ազգությամբ հայ Լուսինե Մհերյանը մտել է եկեղեցի, պարզել Է պաստառ «Ազատություն Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին» մակագրությամբ։

Լուսինե Մհերյանը մեզ հետ զրուցում ասաց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը տեսել է պարզված պաստառը, քանի որ ինքն այն պահել է հենց նրա ուղղությամբ։ Տիկին Լուսինեին հետո դուրս են հրավիրել եկեղեցուց։

«Ես սիրում եմ իմ հայրենիքը, թեեւ ապրում եմ Եվրոպայում եւ ապրում եմ շատ նորմալ, բայց հայրենիքիս կարգավիճակը՝ օլիգարխների պահվածքը, ժողովրդի աղքատությունը, հայրենիքս, որ վաճառում են, ինձ մտահգում է։ Ադրբեջանում մարդասպանին հերոսացնւմ են, իսկ Հայաստանում վարում են ադրբեջանական գաղափար։ Ես սիրում եմ իմ հայրենիքը, անհայրենիք չի կարելի ապրել։ Ոչ թե սերժանման, ռիտանման դատարկ կանայք, դրանք կթվորուհիներ են, ես դրան դեմ եմ։ Էդ բարկությունից իմ մեջ միտք առաջացավ նման ակցիա անելու, որովհետեւ Գարեգինը թալանչիների ձեռքին սեւազգեստ դրածո է։ Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ։ Ակցիայի ժամանակ բարձրացել եմ խորանի երկու աստիճանին, իմ պաստառը ուղղված էր Գարեգինին։ Նրա էդ դաժան կերպարը ոչ մի հոգեւորականի մեջ չէի տեսել»,-նշեց Լուսինե Մհերյանը։

_Բողոքի ակցիան կարող եք դիտել ստորեւ ներկայացված տեսանյութում։ _

Մեկնաբանություն
X