Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ավարտեց ելույթները Բեռլինում կայացած հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունում։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, հայ հեծանվորդը 18-րդ տեղն է զբաղեցրել 4 կմ հետապնդումով վազք մրցաձեւում։ Իսկ ահա օմնիումում մեր մարզիկին չի հաջողվել անցնել եզրափակիչ փուլ։

Էդգար Ստեփանյանն առաջին անգամ է մասնակցել Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։

Մեկնաբանություն
X