Հրդեհ Դավթաշենի շենքերից մեկի 9-րդ հարկում

Հոկտեմբերի 22-ին, ժամը 15:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամաս 4ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հյուրասենյակում այրվում է գրապահարան. տուժածներ չկան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանություն
X