Ինչի՞ համար են նախատեսված համակարգչի այս կոճակները

Համակարգչի F1-ից F12 կոճակների նշանակության մասին քչերը գիտեն, ստորև կներկայացնենք, թե որն ինչ ֆունկցիա է կատարում՝

1. F1-ը ներկայացնում է տվյալ պահին օգտագործվող ծրագրի մասին ինֆորմացիան:

2. F2-ը օգնում է արագ անվանափոխել ընտրված ֆայլը:

3. F3-ը որոնում է իրականացնում տվյալ պահին բացված էջում:

4. Alt+F4-ը կփակի տվյալ պահին բաց ծրագիրը, իսկ ctrl+F4-ը կփակի բրաուզերի այդ պահին օգտագործվող պատուհանը:

5.նF5-ը նախատեսված է տվյալ պահին բաց պատուհանի թարմացման համար:

6. F6-ն օգնում է արագ կերպով անցնել այլ մենյուի՝ տվյալ ծրագրի սահմաններում:

7. F7-ը ստուգում է տեքստի ուղղագրությունը Word, Open Office, նմանատիպ այլ ծրագրերում:

8. F8-ը բացում է Windows-ի «մեկնարկ» մենյուն:

9. F9-ը նամակներ է ուղարկում և ստանում Outlook-ում և թարմացնում է Word-ի ինֆորմացիան:

10. F10-ը կբացի տվյալ ծրագրի մենյուն, երբեմն էլ՝ կփակի այն:

11. F11-ը օգնում է անցնել ամբողջական էկրան ռեժիմին և դուրս գալ դրանից:

12. F12-ը բացում է HTML-փաստաթղթերն առանձին պատուհանով, Word-ում այն օգնում է պահպանել փաստաթուղթը:

Մեկնաբանություն
X