Ճապոնիայի խորհրդարանում կրկին հաղթել է իշխող կոալիցիան

Ճապոնիայում տեղի ունեցած պառլամենտական ընտրություններում հաղթել է գործող իշխանական կոալիցիան, որի կազմում են Լիբերալ-Դեմոկրատական կուսակցությունն ու «Կոմեյտո» կուսակցությունը: Այս մասին հայտնում է «NHK» հետուստակայանը:

Նշենք, որ ընտրությունները անցել են բավական ակտիվ չնայած այն բանին, որ որոշ շրջաններ հայտնվել են «Լան» թայֆունի թիրախում: Ընդհանուր առմամբ գործել է 47,7 հազար ընտրատեղամաս: Լիբերալ-Դեմոկրատները ստացել են, ըստ նախնական հաշվարկի, Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի 300 մանդատներից 253-ը, իսկ «Կոմեյտոն»՝ 27-ը: Բավական մեծ են Տոկիոյի նախկին նահանգապետ Յուրիկո Կոիկեի «Հույսի կուսակցության» եւ Սահմանադրա-Ժողովրդավարական կուսակցության հավաքած ձայները, որոնք նույնպես տեղեր կունենան պառլամենտում: Ընդհանուր առմամբ առաջադրվել է 1180 թեկնածու:

Նշենք, որ առաջին անգամ այս տարի ընտրություններին մասնակցել են 18 տարին լրացած քաղաքացիները: Մինչ այս ընտրության իրավունք ունեին 20 տարին լրացած քաղաքացիները:

Մեկնաբանություն
X