Սաակաշվիլին ռազմական բնույթի հայտարարություններ է հնչեցրել

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով այժմ ստեղծել եւ ղեկավարում է «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը Ուկրաինայում եւ փորձում է հասնել իշխանափոխության, Կիեւում շարունակվող ցույցերի ընթացքում մի շարք ռազմական բնույթի հայտարարություններ է արել: Մասնավորապես նա կոչ է արել լիկվիդացնել Ուկրաինայի Ազգային գրավդրան եւ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը:

Սաակաշվիլին ասել է, որ Ազգային գվարդիայի համար 2,5 անգամ ավելի շատ գումար է հատկացվում, քան բանակի եւ նշել, որ այդ գումարները պետք է տալ երկրի քաղաքացիներին: Ըստ Սաակաշվիլու պետք է նաեւ լիկվիդացնել Անվտանգության ծառայությունը եւ ստեղծել արդյունավետ արտաքին հետախուզություն: Օդեսայի նախկին նահանգապետը չի մոռացել նաեւ մեղադրանքները, որոնք հնչեցրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի եւ գործող իշխանությունների հասցեին: Իր ելույթում, անդրադարձել է նաեւ Ուկրաինայում ռեպրեսիաների խնդրին եւ կոչ արել իր կողմնակիցներին համախմբվել՝ պայքարը շարունակելու համար: Արդեն այսօրվանից Սաակաշվիլին փոխելու է իր պայքարի ձեւաչափը եւ դարձնելու ավելի տեղեկատվական բնույթի:

Մեկնաբանություն
X