Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջն ուրիշ է․․․

>

Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջն եմ նայում։ Երգչուհու ֆեյսբուքյան էջն ուրի՜շ է․․․
Զինվորներից ու զինվորական միջավայրից բացի համարյա ուրիշ նկարներ չկան։

Արցախն է, սահմանը, զինվորն ու ինքը։

Հա, հայրենասեր է, զօր ու գիշեր Արցախում է, բայց ինչու՞ է միայն այդ նկարները գցում։ Ինքը Ազգային ժողովի պատգամավոր է, նայում եմ, որ մի նկար գտնեմ Ազգային ժողովից՝ չկա։ Երգչուհին էլ ուրիշ տեղ չի՞ լինում՝ զինվորական միջավայրից դուրս։ Արցախից բացի ուրիշ վայր չի գնու՞մ․․․

Հայ ժողովրդի ամենաթույլ ու խոցելի կետը զինվորն է։ Երգչուհու ֆեյսբուքյան էջը նայեք։ Միայն զինվորներ են, ինքը, իհարկե, նրանց մեջ։ Եթե Շուշանին չճանաչեի, կիմանայի թե զինվորականի էջ եմ մտել․․․ Արցախն է, զինվորն ու ինքը։ Դե շքանշաններով ծանրաբեռնված հրամանատարներին չհաշված։ Այդքանից հետո պիտի որ մարդիկ նրան պաշտեին, չէ՞ որ, նորից եմ ասում՝ հայի ամենաթույլ կետը զինվորն է։

Բայց դե․․․

Ուզում եմ հասկանալ այդքանից հետո ֆեյսբուքն ինչու՞ է չարացած երգչուհու դեմ․․․

Գուցե դուք մի բան հասկանաք։ Շատ հարցերում ես մոլորվում եմ․․․

ՀԳ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում գործի բերումով պատերազմական գործողությունների կիզակետում եմ եղել։ Ի՜նչ հերոսների հետ եմ շփվել, ի՜նչ հիշողություններ ունեմ։ Բայց ոչ մեկի հետ նկար չունեմ։ Լավ է դա, թե վատ՝ չգիտեմ․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X