Արտագաղթի շարժ եմ նկատում, 14 տարեկան տղան արդեն ՌԴ քաղաքացի է (տեսանյութ)

ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ներկայացրեց «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերջնական տարբերակը:

ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հարց բարձրացրեց արտագաղթի վերաբերյալ՝ նշելով, որ 14 տարեկան տղան այսօր արդեն ՌԴ քաղաքացի է և ինքը նման միտում է նկատում, որ մարդիկ իրենց երեխաներին վաղ տարիքից տանում ու այլ երկրի քաղաքացի են դարձնում, ինչի հետևանքով մենք զինվոր ենք կորցնում:

Վիգեն Սարգսյանը ենթադրեց, թե պատգամավորի խոսքը տարկետման իրավունքից զրկելու շրջանակներում է՝ նշելով, որ ինքը չի կարծում, որ մեր օրենսդրությունն այսօր միտված է նրան, որ տարկետումների առկայությամբ չթույլատրի արտագաղթը:

«Առհասարակ ես կարծում եմ, որ արտագաղթի դեմն առնելը շատ ավելի երկարատև, հետևողական քաղաքականության արդյունք պետք է լինի: Ես չեմ կարծում, որ մեր քաղաքականությունը կարող է հենվել նրա վրա, որ եկեք մի քիչ ավել տարկետումների տեղ թողնենք, որ արտագաղթը նվազի: Դա հարցը չի լուծի»-ասաց Վիգեն Սարգսյանը՝

Ֆելիքս Ցոլակյանն էլ նկատեց, որ իր ասածը այլ բան էր, խոսքն այն մասին է, որ ինքը արտագաղթի շարժ է նկատում:

Մանրամասները՝ տեսանյութում.

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X