«Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողի վրա հարձակում է տեղի ունեցել

Անհայտ անձը դանակահարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրող Տատյանա Ֆելգանհաուերին: Այս մասին «Նովայա գազետայի» հետ զրույցում հայտնել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը: Նշվում է, որ հանցագործը գործել է միայնակ: Ռադիոկայանի անվտանգության ծառայությունը կարողացել է բռնել հանցագործին եւ փոխանցել ոստիկաններին: Տատյանա Ֆելգենհաուերը աշխատում է ռադիոյում արդեն տասը տարի: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, ոստիկանությունը որպես հանցագործության հիմնական վարկած դիտարկում է խուլիգանությունը: Լրագրողի վիճակը գնահատվել է ծանր: Նա հոսպիտալացվել է: Նախնական տեղեկություններով՝ ենթադրյալ հանցագործը եղել է ծանոթ լրագրողի հետ: Ծանոթ լինելու հանգամանքը հաստատել է նաեւ Ալեքսեյ Վենեդիկտովը: Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Մեկնաբանություն
X