Դոնալդ Թրամփը թույլ չի տվել Ջիմմի Քարտերին խոսել Կիմ Չեն Ընի հետ

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարտերը, ով անցյալում արդեն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հանուն խաղաղության ծավալած ակտիվ դիվանագիտական խաղաղարարական գործունեության եւ համար, ցանկություն է հայտնել անձամբ միջնորդել գործող նախագահ Դոնալդ Թրամփին եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հաշտեցնելու համար, սակայն Թրամփը դեմ է եղել այդ գաղափարին: Այս մասին հայտնում է «mignews.com»-ը, վերլուծաբանները նշել են, որ Քարտերի այս գաղափարն ըստ ամենայնի պետք է դիտարկել միայն ազնից միամիտ ցանկություն, քանի որ Դոնալդ Թրամփն անձամբ ամենեւին ոգեւորված չէ Քարտերի նախագահության շրջանից եւ մի քանի անգամ նրան որակել է որպես «ԱՄՆ վատթարագույն նախագահ»:

«The New York Times»-ի հետ զրույցում Քարտերը մասնավորապես ասել է. «Անկեղծ ասած, այս վիճակն ինձ վախեցնում է: Մենք չգիտենք, թե նրանք Փհենյանում, ինչպես կվարվեն: Ակնհայտ է, որ նրանք փորձում են փրկել իրենց վարչակարգը, սակայն մենք էլ չափազանց գերագնահատում են Չինաստանի ունեցած ազդեցությունը Փհենյանի եւ անձամբ Կիմ Չեն Ընի վրա: Որքան ինձ հայտնի է, Կիմ Չեն Ընը երբեք չի եղել Չինաստանում եւ որեւէ հարաբերություններ չկան, այլապես գոնե մեկ-երկու այցելություն կլիներ»: Քարտերը նշել է, որ ներկայիս Կիմն իր հորից ավելի անկանխատեսելի է, ինչը հաշվի չի առնում Թրամփը եւ հրահրում է Կիմին նախազգուշական հարված հասցնել ԱՄՆ դաշնակիցներ Ճապոնիային կամ Հարավային Կորեային, կամ նույնիսկ ամերիկյան Խաղաղօվկիանոսյան տարածքներին:

«NYT»-ը հիշեցնում է, որ անցյալ դարի 90-ական թթ Քարտերն արդեն մեկ անգամ Փհենյան մեկնել է որպես այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնի բանագնաց եւ կարողացել է գործարք կնքել Կիմ Իր Սենի հետ, որի շնորհիվ առաջին միջուկային ճգնաժամը հնարավոր է եղել կարգավորել: Այս անգամ Թրամփը բացասաբար է արձագանքել Քարտերի այս նախաձեռնությանը:

Մեկնաբանություն
X