Արմավիրցիները քարերով փակել են ճանապարհը, փոխհատուցում են պահանջում այրված բնակարանների համար

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի նախկին դատարանի շենքում, որտեղ բնակվում է 14-ից ավելի ընտանիք, խոշոր հրդեհ է բռնկվել։

Hraparak.am-ի տեղեկություններով՝ մի խումբ արմավիրցիներ քարերով փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը եւ փոխհատուցում են պահանջում այրված բնակարանների համար։
Դեպքի մասին մանրամասներ իմանալու նպատակով զանգահարեցինք Արմավիրի մարզպետարան։ Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը տեղեկացրեց, որ դատարանի շենքը պատկանում է Արմավիր քաղաքին։ Նա տեղեկացրեց, որ տեղի ունեցած պատահարի առնչությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրավիրել է խորհրդակցություն, այս պահին նա խորհրդակցության է եւ խորհուրդ տվեց զանգարահարել ավելի ուշ։

Իսկ մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հերմինե Վարդանյանն, ի պատասխան մեր հեռախոսազանգի, արձագանքեց․ «Ես վստահ չեմ, որ Դուք «Հրապարակ» թերթի աշխատակիցն եք, հարցերն ուղարկեք գրավոր, կպատասխանեմ»։

Մեկնաբանություն
X