Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվում է ծանր.

Այսօր տեղի ունեցած հարձակման արդյունքում վիրավորված ռադիոհաղարդավարուհու առողջական վիճակը գնահատվում է՝ ծանր: Այս մասին «Ինտերֆաքսին» ասել է Սկլիֆասովսկու անվան ԳՀԻ տնօրեն Սերգեյ Պետրիկովը:

Նրա խոսքով՝ բժիշկները դեռ չեն ավարտել Տատյանա Ֆելգենհաուերի վիրահատությունը, և ճիշտ գնահատական կարելի է տալ միայն, երբ պարզվի վնասվածքների ողջ ծավալը և վիրահատությունը ավարտվի: Պետրենկոն նաև նշել է, որ հոսպիտալացման պահին Ֆելգենհաուերը եղել է գիտակից վիճակում:

«Այն, որ նա հոսպիտալացվել է արագ և տարվել վիրահատության, արդեն իսկ նվազեցնում է հետագա բարդությունների ռիսկը: Արյան կորուստը կրիտիկական չէ, դոնորական արյան կարիք չկա»,- ասել է Պետրենկոն:

Հիշեցնենք, որ այսօր խմբագրությունում հարձակում է տեղի ունեցել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավարուհի Տատյանա Ֆելգենհաուերի վրա: Դանակով զինված հանցագործը, շրջանցելով պահակներին, ներխուժել է խմբգրություն և հարվածներ հասցրել լրագրողուհու պարանոցին:

Հանցագործը ձերբակալված է: Նախնական տվյալներով՝ նա Իսրայելի քաղաքացի Բորիս Գրիցն է: Իր քայլը նա բացատրել է Ֆելգենհաուերի կողմից հետապնդումների ենթարկվելու հեռազգացողությամբ:

Մեկնաբանություն
X