Սլովենիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի

Սոլվենիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա: Այս մասին հայտնում է «Slovenska Tiskovna Agencija» լրատվական գործակալությունը, պարզաբանելով, որ տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլի ընթացքում ձայների 95 տոկոսի հաշվարկի արդյունքներով որեւէ թեկնածու չի կարողացել ավելի քան հիսուն տոկոս քվե հավաքել, իսկ ներկայիս նախագահ եւ ֆավորիտ թեկնածուի Բորուտ Պախորը հավաքել է ձայների 47,3 տոկոսը միայն, թեեւ էականորեն ավելի առաջ է, քան իր հիմնական ախոյան Մարյան Շարեցը, ով հավաքել է 24,8 տոկոս:

Սլովենիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 12-ին:

Մեկնաբանություն
X