Չեխիան ընտրեց իր Թրամփին

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ պատրաստվում է վարչապետի պաշտոնում նշանակել Անդրեյ Բաբիշին և ցանկանում է, որ խորհրդարանը պաշտպանի նրա թեկնածությունը, հայտնում է Gazeta.ru-ն հղում կատարելով lidovky.cz կայքին: Զեմանը նաև նշել է, որ եթե վարչապետի պաշտոնում Անդրեյ Բաբիշի նշանակումը չստացվի առաջին փորձից, ապա Սահմանադրությամբ ինքը իրավունք ունի երկրորդ անգամ փորձել:

Միլիարդատեր Անդրեյ Բաբիչի կողմից 2011 թվականին հիմնադրված «Դժգոհ քաղաքացիների ակցիա» (ԴՔԱ) ամբոխավար կուսակցությունը սենսացիոն հաղթանակ է տարել Չեխիայի խորհրդարանական ընտություններում՝ հավաքելով ձայների 29 տոկոսը: Ընդ որում ԴՔԱ-ն հաղթել է ոչ միայն ընդհանուր հաշվարկով, այլև առանձին վերցված բոլոր ընտրատարածքներում:

Վերլուծաբանների կարծիքով, պոպուլիստական քաղաքական ուժը կարողացել է չեխերի համակրանքին արժանանալ իր պոպուլիստական հասկանալի կարգախոսների և մնացած բոլոր քաղաքական ուժերին հակադրվելու շնորհիվ:

Անդրեյ Բաբիչը ծնվել է չեխ դիվանագետների ընտանիքում: ՉՍՍՀ-ի ժամանակ աշխատել է արտաքին առևտրական ներկայացուցչությունում և, սեփականաշնորհման ընձեռած հնարավորություններից օգտվելով, գյուղարդյունաբերության բնագավառում զբաղվել բիզնեսով: Ներկա պահին նա ագրոարդյունաբերական հոլդինգի ղեկավար է: 2015 թվականին Forbes հանդեսը նրա կարողությունը գնահատել է2.5 միլիարդ դոլար:

Չեխ իրավապահները, ինչպես դա տեղի ունեցավ ԱՄՆ նախագահակն ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Բաբիշին մեղադրում էին հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ, ինչը Բաբիշը հերքել էր:

Մեկնաբանություն
X