Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված)

Հոկտեմբերի 23-ին, ժամը 16:20-ի դրությամբ Նորապատ գյուղում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում մեկ մարտական հաշվարկ:

Ամբողջությամբ այրվում է եռահարկ բնակելի շենք (20x40 մ, յուրաքանչյուր հարկը՝ 800 քմ) թվով 10 բնակարան՝ գույքով:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 22:19-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում:

Դեպքի վայր էր մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը :

Ժամը 23:16-ին հայտարարվել էր հրդեհի բարդության 3-րդ աստիճան:

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 00:48-ին:

Մեկնաբանություն
X