Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, տարեց բնակիչը պատշգամբում անօգնական ընկած է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. պատշգամբի հատակին հայտնաբերվել է 1932 թ. ծնված Ե. Մ.-ի դին:


Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1961 թ. ծնված Վ. Բ.-ի դին:

Մեկնաբանություն
X