Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչին նշանակել Կատալոնիայի ղեկավար

Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան հայտարարել է, որ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը կկորցնի իր իշխանությունը Կատալոնիայում կենտրոնական իշխանության վերականգնումից հետո, հայտնում է La Vanguardia պարբերականը:

Փոխվարչապետի խոսքով՝ երբ Իսպանիայի սենատը հավանություն տա Կատալոնիայի ինքնավարությունում կենտրոնական իշխանություն հաստատելու 155-րդ հոդվածի կիրառմանը, Պուչդեմոնը կզրկվի իր իշխանությունից և աշխատավարձ չի ստանա:

Նա նաև բացատրել է, որ դրանից հետո Մադրիդը կարող է իր ժամանակավոր ներկայացուցչին նշանակել Կատալոնիայում:

Սպասվում է, որ Կատալոնիայի նկատմամբ այս միջոցառումների ձեռնարկման մասին որոշումը կկայացվի արդեն հոկտեմբերի 27-ին:

Ավելի վաղ Պուչֆեմոնը հայտարարել էր, որ Կատալոնիայի իրավունքների սահմանափակումն իրականացվում է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի անմիջական աջակցությամբ:

Մեկնաբանություն
X