Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տերություններից մեկը

Պեկինում ընթացող Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարին ելույթ է ունեցել երկրի գործող նախագահ Սի Ցզինպինը: Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը: Ելույթը գրաել է նաեւ վերլուծաբանների ուշադրությունը: Անդրադառնալով հատկապես ապագային միտված տնտեսական գլոբալ նախագծերին, Չինաստանի նախագահը նշել է, որ ներկայումս երկիրը մի այնպիսի փուլ է թեւակոխել, որ առաջիկա տասնամյակներին կարող է դառնալ աշխարհի հզորագույն գերտերություններից մեկը: Ելույթը տեւել է երեք ժամ, որի ընթացքում Ցզինպինը հավետվություն է ներկայացրել իր ղեկավարությամբ իշխանությունների հասած հաջողությունների մասին:

Հետաքրքրական է, որ չինական կոմունիստական գաղափարախոսությունը, Չինաստանում կյանքի ներկայիս փուլն անվանում է «սոցիալիստական մոդեռնիզացիայի» ժամանակաշրջան, որը տեւելու է մինչեւ 2050 թվականը:

Մեկնաբանություն
X