Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվել է անցորդների վրա

Շվեյցարիայի Ֆլումս համայնքում կացնով զինված 17-ամյա դեռահասը հարձակվել է փողոցի անցորդների վրա: Այս մասին հայտնում է Daily Star-ը: Ըստ հաղորդման, մի քանի մարդ ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ՝ դեռահասի արարքի հետեւանքով: Միջադեպի մոտիվները դեռ անհայտ են: Իրավապահները, նախնական վարկածի համաձայն, կատարվածը չեն համարում ահաբեկչություն:

Մեկնաբանություն
X