Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է

Նավթը համաշխարհային շուկայում հետեւողականորեն թանկանում է: Վերլուծաբանները այս գնաճը կապում են ինչպես Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման ալ-Սաուդի Մոսկվա կատարած այցի եւ դրանից հետո Էր Ռիյհադի՝ նավթի արդյունահանման ծավալների կտրուկ կրճատման որոշմամբ, այնպես էլ Իրաքում արաբների եւ քրդերի միջեւ հարաբերությունների լարվածությամբ:

Այսպես, ըստ բորսայական սակարկությունների տվյալների, WTI տեսակի թեթեւ նավթը NYMEX բորսայում թանկացել է 0,25 դոլարով եւ վաճառվում է մեկ բարելի դիմաց 52,09 դոլար արժեքով: ICE բորսայում Brent տեսակի նավթը թանկացել է 0,13 դոլարով եւ մեկ բարելը վաճառվում է 57,88 դոլար արժեքով:

Մեկնաբանություն
X