32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկորդ

Ալբանիայում կայացած ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից հայ մարզիկները վերադարձան «առատ բերքով»: 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկորդ: Սա ուղղակի ֆուռոր էր, որ արեցին մեր մարզիկները: Մինչև 20 տարեկանների պայքարում Եվրոպայի չեմպիոն դարձան Արփինե Դալալյանը, Սոնա Պողոսյանը, Սիմոն Մարտիրոսյանը, մինչև 23 տարեկանների խմբում մեր չեմպիոններն են Գոռ Մինասյանը, Անդրանիկ Կարապետյանն ու Կարուշ Ղուկասյանը: Ընդ որում՝ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 433 կգ արդյունքով սահմանեց նաև ռեկորդ: «Զվարթնոց» օդանավակայանում մեր չեմպիոններին դիմավորելու էր եկել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու շնորհավորեց մարզիկներին: Նա ասաց, որ նման բան չէր եղել, որ որևէ երկիր առաջնությունից 18 ոսկե մեդալով վերադառնար: Ծառուկյանը նշեց նաև, որ նրանք Օլիմպիական խաղերի հաջորդ մասնակիցներն են լինելու:

Մեկնաբանություն
X