Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է Բաղդադ

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը երկուշաբթի չհայտարարված այցով ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, հայտնում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ դարձյալ չհայտարարված այցով Թիլլերսոնը ժամանել էր Քաբուլ, որտեղ հանդիպել էր Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ:

Գործակալության տվյալներով՝ Բաղդադում Թիլլերսոնը կհանդիպի իրաքի նախագահ Ֆուադ Մասումի և վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ:

Մեկնաբանություն
X