Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրավիրել է Իրաք

Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաաֆարին հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին արված հրավերը՝ այցելել Իրաք, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մենք, ինչպես ավելի վաղ ասել էինք, սպասում ենք ձեզ, որպեսզի Բաղդադ այցելեք հնարավորինս շուտ: Նույնը վերաբերվում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցին»,- ասել է Ջաաֆարին:

Նա հավելել է նաև, որ երախտապարտ է այն աջակցության համար, որ Ռուսաստանը ցուցաբերում է Իրաքի ինքնիշխանության և անվտանգության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցերում

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հարգում է Իրաքի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Նշենք, որ Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաֆարին հոկտեմբերի 23-25-ը այցով գտնվում է Մոսկվայում: Այցի շրջանակներում ծրագրված է հանդիպում նաև ՌԴ նախագահի հետ:

Մեկնաբանություն
X