Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավորը մահացել է բատուտի վրա ցատկելիս

Կրասնոյարսկի երկրամասի Տուրխանսկի շրջանային խորհրդի պատգամավոր 54-ամյա Սերգեյ Պոպովիչը մահացել է «Պլանետա» ժամանցային կենտրոնում՝ բատուտի վրա ցատկելիս, հայտնում է տեղական «Պրոսպեկտ միրա» պարբերականը:

Տեղեկությունը РИА Новости-ի հետ զրույցում հաստատել են շրջանային խորհրդում:

Կրասնոյարսկի երկրամասի ՔԿ վարչության տվյալներով՝ պատգամավորը ժամանցի վայրում է եղել կնոջ և որդու հետ: Բատուտի վրա ցատկելիս տղամարդը վնասել է ողնաշարը և ստացած վերքերից մահացել տեղում:

Նա շրջանային խորհրդի պատգամավոր էր ընտրվել 2015թ.՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից:

Մեկնաբանություն
X