Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից հետո որոշել է հրաժարական տալ

Անկարայի քաղաքապետ, Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացուցիչ Մելիխ Գյոկչեկը նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո որոշել է հրաժարական տալ: Այդ մասին նա գրել է Twitter-ում:

«Այսօր մենք խոսել ենք նախագահի հետ: Հույս ունեմ, որ Անկարայի քաղաքային խորհուրդը շաբաթ կհավաքվի հերթական նիստի և ես կհայտարարեմ իմ հրաժարականի մասին»,- գրել է Գյոկչեկը:

Մելիխ Գյոկչեկը Անկարայի քաղաքապետն է 1994 թվականից, նա 4 անգամ վերընտրվել է այդ պաշտոնում:

Թուրքական լրատվամիջոցները Գյոկչեկի հրաժարականը բացատրում են իր կուսակցության շարքերը աշխուժացնելու՝ Էրդողանի ընտրած նոր կուրսով:

Ավելի վաղ հրաժարական էին տվել Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոմբաշը և մի քանի նահանգապետ:

Մեկնաբանություն
X