Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրությունում կատարված հարձակման մասին

ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը մտավախություն ունի, որ Ռուսաստանում լրագրողների վրա հարձակումը կարող է վերաճել հիվանդության, թեև «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրատանը տեղի ունեցածը խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը կապը կտրել է:

««Էխո Մոսկվի» հատնի ծառայությունում, հանկարծ, առավոտյան հարձակում է տեղի ունենում: Դա նման է այն բանին, որ ինչ-որ մեկը կապը կտրել է: Եթե նման երևույթները տարածվեն, ապա իմ փորձով, իսկ ես քաղաքականության մեջ 50 տարվա փորձ ունեմ, կարող եմ ասել, որ դա կհամակի ողջ երկիրն ու հասարակությունը որպես հիվանդություն»,- հայտարարել է Գորբաչովը՝ Մոսկվայի գրքի տանը տեղի ունեցած իր՝ «Ես մնում եմ լավատես» գրքի շնորհանդեսի ժամանակ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին հարձակում էր տեղի ունեցե; «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրությունում: Դանակով զինված տղամարդը հարձակվել էր հաղորդավարուհի տատյանա Ֆելգենհաուզերի վրա և հարվածներ հասցրել նրա պարանոցին: Հանցագործը ձերբակալվել էր, իսկ լրագրողուհին՝ տեղափոխվել հիվանդանց, որտեղ նրա առողջական վիճակը գնահատել էին՝ ծանր:

Մեկնաբանություն
X