Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբասում նախագահ Պորոշենկոյի դեմ ծրագրված մահափորձից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է Դոնբասում նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ հոկտեմբերի 22-ին ծրագրված մահափորձի մասին, որը հաջողվել էր կանխել:

«Ծրագրված մահափորձը կանխվել է հատուկ գործողության շնորհիվ: Հանցավոր խմբի վնասազերծման և խմբի անդամներին ձերբակալելու ժամանակ նրանցից 2-ը ոչնչացվել են»,- հաղորդել է «РИА Новости Украина»-ն՝ հղում կատարելով ծառայությանը:

Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածների մոտ եղել է դիպուկահար հրացան՝ օպտիկական նշանոցով, «Մակարով» ատրճանակ երկու պահունակով, РПГ-18, Ф-1 և РГД-2 տիպի նռնակներ:

«Հաստատվել է, որ խմբի ոչնչացված անդամները անմիջական կապ են ունեցել Կիևում հրահրված անկարգությունների կազմակերպիչների հետ: Այժմ իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ մահափորձի կազմակերպման համահեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտարարել են անվտանգության ծառայությունում:

Մեկնաբանություն
X