Մամուլի տեսություն

«Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծես լուծված է

Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին առանց բարդությունների կհաստատվի Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ագրեմանը: Գործի «սահունությունն» ապահովել է նրա քավոր ու վաղեմի ընկեր Գագիկ Բեգլարյանը՝ Չոռնին: Բանն այն է, որ վերջինս ջերմ հարաբերություններ ունի վրացական էլիտայի, հատկապես նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ, որն Իվանիշվիլու շրջապատից է: Բեգլարյանը Ղարիբաշվիլու հետ մտերմացել է իր քավորի՝ Սամվել Կարապետյանի միջոցով։ Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին տրանսպորտի եւ կապի երբեմնի նախարար Գ. Բեգլարյանի որդու հարսանիքի պատվավոր հյուրերի թվում էր: Ինչ վերաբերում է Սերգեյ Մինասյանին, ապա մեր աղբյուրն ասաց. «Անգործ չի մնա, Սերգեյը լուրջ դիվանագետ է»: Ի՞նչ պաշտոն կստանա եւ ո՞ր երկրում։ «Ասենք՝ էլի գրեք, մարդն էլի՞ տուժի»:

Մեկնաբանություն
X