Մամուլի տեսություն

«Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան--գիտնականները

Դատական համակարգում դժգոհությունները՝ կապված օրենսդրական փոփոխությունների հետ, աճում են։ Դատավորները նեղսրտում են, որ իրենց ոչ միասնական լինելու արդյունքում մի քանի հոգի ինչ օրենք ցանկացան, գրեցին դատական համակարգի համար։ «Ինչպե՞ս է ստացվում, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում դատական համակարգից գեթ մեկ հոգի ընդգրկված չէ, Բարձրագույն դատական խորհուրդ են ստեղծում, իրենք գրել-որոշել են, որ դրա ղեկավարը պետք է լինի իրավաբան-գիտնական, ոչ դատավոր, այսինքն՝ մեր ոլորտից, պրակտիկայից հեռու մարդ, մի անգամ ձեւի համար դատավորներին չհրավիրեցին կամ քննարկում չկազմակերպեցին այդ առթիվ, մենք էլ ձայն չհանեցինք, արդյունքում ինչ ուզեցին, արեցին, այլ ոլորտների դեպքում նման բան չէին անի»,- ասաց մեր աղբյուրը։ Նրա կարծիքով՝ վերջում ոչ թե կունենանք անկախ դատական համակարգ, այլ ավելի կախյալ ու ենթակա, քանի որ դատավորների նշանակման մեջ դեր է ունենալու ԱԺ-ն՝ ի դեմս Հանրապետականի, իսկ համակարգը ֆինանսավորելու է կառավարությունը, երբ այլ երկրներում բյուջեի կոնկրետ տոկոսով է։ Դրան գումարվելու է նաեւ այն, որ դատավորներին պատժելու են ոչ թե դատավորները, այլ ԲԴԽ-ի իրավաբան-գիտնականները։

Մեկնաբանություն
X