«Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չեն հանձնվում

«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նախարարության աշխատակազմին հաճախ հանկարծակիի է բերում իր կադրային «կրեածիվով»: Որոշ վարչությունների մասնագետ պետերին մտադրվել է փոխարինել յուրային ֆինանսիստներով եւ հորդորել է նրանց ազատման դիմումներ գրել: Երկարամյա աշխատակիցները նախարարի անօրինական «հորդորը» չեն կատարել՝ հիմնավորելով, որ քաղծառայող են, եւ իրենց առանց պատճառի ոչ ոք իրավունք չունի պաշտոնից հեռացնել:

Ալթունյանն իր գործելաոճին հարազատ՝ որոշել է հարցը լուծել կարճ ճանապարհով եւ յուրայինին էլ է տեղավորել նույն վարչությունում աշխատանքի՝ այսպես ասած, «վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի» կարգավիճակով, մինչեւ որ կգրվի երկար սպասված ազատման դիմումը: Այս նույն մոտեցումը դեռեւս ամիսներ առաջ փորձել է կիրառել լիցենզիաների վարչության պետ Կարեն Կոստանյանի՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եղբոր նկատմամբ, սակայն անհաջողության է մատնվել։

Ալթունյանի «նոր զոհերը» որոշել են չհանձնվել: Ի դեպ, նախարարի սեւ ցուցակում հայտնվելու համար բավական է նրան անհանգստացնել ոլորտային՝ առողջապահական հարցերով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X