Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է այս տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ ՖԻՖԱ-ի վարկածի: Նա առաջ է անցել «Բարսելոնայի» խաղացող Լիոնել Մեսսիից եւ «Փարիզ Սեն Ժերմենի» խաղացող Նեյմարից:

Այս տարի նա նվաճել է իր հարազատ թիմի հետ Իսպանիայի առաջնության հաղթողի տիտղոսը, Չեմպիոնների Լիգայի հաղթողի տիտղոսը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթն ու Իսպանիայի սուպերգավաթը:

Նա մոլորակի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաեւ 2008-ին եւ 2016-ին:

Մեկնաբանություն
X