Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վիրավորներ

Առնվազն ութ մարդ մահացել եւ եւս 33-ը վիրավորվել են Մալայզիայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից: Ինչպես հայտնում է «РИА Новости-ն», բախվել են երկու ավտոբուս, որոնք տեղափոխելիս են եղել բանվորների: Միջադեպի տեղի է ունեցել երկրի հարավ-արեւմուտքում: Նշվում է, որ բանվորներ տեղափոխող ավտոբուսներից մեկի շարժիչի հետ խնդիր է առաջացել եւ վարորդը կանգ է առել ճանապարհի եզրին՝ստուգելու համար: Երկրորդ ավտոբուսը, որը հետեւել է առաջինին, չի կարողացել ժամանակին արգելակել եւ բախտվել է առաջինին:

Մեկնաբանություն
X