Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով

Յոթ մարդ զոհվել է եւ եւս 90-ը տուժել Ճապոնիայում մոլեգնող «Լան» թայֆունի հետեւանքով: Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ բնական տարերքի հիմնական հարվածի թիրախում Սինդձուոկա պրեֆեկտուրան է եղել:

Այժմ թայֆունը շարժվում է դեպի արեւելք, Կոնտո շրջանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավելի քան 20 հազար տուն ավերվել էր թայֆունի հետեւանքով: Մոտ իննսուն հազար մարդ անհապաղ տարհանման հրահանգ էր ստացել վերահաս ջրհեղեղների վտանգի պատճառով:

Մեկնաբանություն
X