Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագիրն է․ հայտարարություն

«Հոգեւոր Հայաստանի» անդամները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «
Աշխարհաքաղաքական ահագնացող մարտահրավերների պայմաններում երկրի ներսում շարունակվող քաղաքական, տնտեսական, հոգեւոր-բարոյական աննախընթաց անկումը մեծապես վտանգում է պետականության հիմքերն ու հայոց ապագան։
Վիճակն օրհասական է դարձնում ժողովրդի մեջ արմատացած հուսալքությունը, արդարության հանդեպ հավատի կորուստը, վստահություն ներշնչող վերնախավի բացակայությունը...

Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագիրն է...

Օրվա հրամայականն է բացահայտել ու միավորել դեռեւս առկա իրական ազգային մտավոր ներուժը, առաջ քաշել ազգի եւ երկրի փրկության ճշմարիտ օրակարգ, որն ի վիճակի կլինի իր շուրջը համախմբել համայն հայության ներուժը եւ առաքելական մեծագործությունների մղել մեր ժողովրդին։

Պահը պատմական է, թերեւս վերջինը այս հուսահատ իրողությանը վերածննդի շունչ հաղորդելու, դիմագրավելու մեր ապագան վտանգող դավադիր հաշվարկներին։
Լռելն այլեւս աններելի է, հապաղելը՝ կործանարար, համակերպվելը՝ դավաճանություն։

Սթափվիր, Հայ մարդ...

Արձագանքիր...

Տեր կանգնիր վտանգված հայրենիքիդ...

Հասմիկ Պապյան – օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ,Ավստրիա
Խաչիկ Չալիկյան – ռեժիսոր, դրամատուրգ, Հայաստան
Եղիշե Պետրոսյան – երգահան, երաժիշտ, Հայաստան
Վարդան Խաչատրյան – փիլիսոփա, կրոնագետ, Հայաստան
Ռուբեն Կարապետյան – պատմական գիտությունների դոկտոր, արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստան
Արմեն Վաթյան – կինոդրամատուրգ, Հայաստան
Անահիտ Այվազյան – բանաստեղծուհի, ԱՄՆ
Հրաչյա Արզումանյան – քաղաքագետ, «Աշխարհ» ռազմավարական կենտրոնի տնօրեն,Արցախ
Լևոն Բեկլարյան – ՖՄ դոկտոր պրոֆեսոր, Ռուսաստան
Աշոտ Գևորգյան – ՖՄ դոկտոր պրոֆեսոր, Հայաստան
Գրիգոր Բարսեղյան – ՖՄ դոկտոր պրոֆեսոր, Հայաստան
Կարինե Հայրապետյան – մշակութաբան, ԳՀՄԱ ԵՄ մասնաճյուղի պատասխանատու, Գերմանիա
Արուս Մանվելյան – ճարտարապետ, Գերմանիա
Դիանա Մարտիրոսյան – բանաստեղծուհի, Հայաստան
Արթուր Օշականցի – նկարիչ, Մեծ Բրիտանիա
Արմեն Մովսիսյան – երգահան, ԱՄՆ
Նիկոլ Աղաբաբյան – նկարիչ, Հայաստան

Մեկնաբանություն
X