ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյանմայի

Միացյալ Նահանգները հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյանմայի պատմական Արական մարզում ռոհին մուսուլմանների հանդեպ իրականացրած մարդու իրավունքների ոտնահարումների համար: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետական դեպարտամենտը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հայտարարությունում մասնավորապես ասված է. «Մենք ուսումնասիրում ենք այն բոլոր հնարավոր մեխանիզմները, որոնք ԱՄՆ օրենսդրությամբ թույլատրելի են պատասխանատվության կոչելու համար»: Խոսքն այս դեպքում Մյանմայի իշխանություններին պատասխանատվության ենթարկելու մասին է: Հայտարարության մեջ նաեւ ասված է, որ Մյանմայի կառավարությունը եւ զինված ուժերը պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել երկրի ներսում խաղաղության հաստատման եւ անվտանգության ապահովման համար:

Նշենք, որ ԱՄՆ-ն արդեն իսկ սահմանափակել է իր գործակցությունը Մյանմայի զինված ուժերի հետ:

Մեկնաբանություն
X