Մամուլի տեսություն

«Հրապարակ». ՀՔԾ-ից՝ փաստաբանություն, հետո՝ ԱԱԾ

Հատուկ քննչական ծառայության պետի նախկին տեղակալ Արմեն Նադիրյանը դարձյալ վերադարձել է ուժային համակարգ։ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո Նադիրյանն զբաղվում էր փաստաբանությամբ, իսկ վերջերս դադարեցրել է լիցենզիան՝ պետական ծառայության հետ անհամատեղելի լինելու պատճառով։ Մեր տեղեկություններով՝ Նադիրյանն աշխատանքի է անցել ԱԱԾ-ում, սակայն նրա պաշտոնը գաղտնի են պահում։ Ինքը՝ նախկին փաստաբանն էլ առաջվա պես հասանելի չէ, հեռախոսազանգերին արդեն չի պատասխանում։ Նշենք, որ Նադիրյանը մասնակցում էր մի շարք աղմկոտ գործերով, օրինակ՝ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի, լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության եւ այլն։ Նշենք, որ նա երկար տարիներ աշխատել է ՀՔԾ-ում՝ սկզբում որպես քննիչ, ապա՝ 2012թ․, նշանակվել է ՀՔԾ պետի տեղակալ՝ փոխարինելով իր աշխատասենյակում սրտի կաթվածից հանկարծամահ եղած Մարսել Մաթեւոսյանին։ Նա ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից ազատվել է 2014-ին՝ Վահրամ Շահինյանի պետ նշանակվելուց որոշ ժամանակ անց, պաշտոնական ձեւակերպմամբ՝ իր դիմումի համաձայն կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Մեկնաբանություն
X