Որոշել են Հայաստանում մեկ միլիոն քմ տարածքով արդյունաբերական քաղաք ստեղծել

Սիրիայում մեծ ճանաչում ունեցող «Սաբաղ գրուպ» ընկերությունը հայաստանյան «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետ հանձն է առնում վերակենդանացնել Հայաստանում տեքստիլ արդյունաբերության երբեմնի համբավը։ Համատեղ գործակցության սկիզբը դրվում է ներդրումային պայմանագրով, որը ստորագրում են «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու «Սաբաղ գրուպի» վարչական կազմի նախագահ, Սիրիայում հեղինակավոր գործարար Ամար Սաբաղը։ Ներդրումային երկկողմ պայմանագրով նախատեսվում է առաջիկա 5 տարում Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում ստեղծել ավելի քան 4000 աշխատատեղ: Նախնական ներդրումների ծավալը գերազանցելու է 30 միլիոն դոլարը: «Սաբաղ Գրուպ» ընկերության վարչական կազմի նախագահ Ամար Սաբաղը հայտնում է, որ Հայաստանում խոշոր ներդրում են կատարելու, և Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումների արդյունքում որոշել են Հայաստանում մեկ միլիոն քմ տարածքով արդյունաբերական քաղաք ստեղծել։

Մեկնաբանություն
X